Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»

«Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»
09.11.2013 | 18:43

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը մասնակցում էր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների այսօրվա ակցիային, համաձայնեց irates.am-ի այն դիտարկմանը, որ, եթե այսօր իշխանությունն կամ ընդդիմությունը գործեին հասարակության պահանջներին համահունչ, ապա Շանթ Հարությունյանը ստիպված չէր լինի դիմելու նման հուսահատ և ծայրահեղ քայլի:

«Այդ հուսահատ քայլը ուղղված էր ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ վարչախմբին, որ հասկանան՝ ամեն ինչ սահման ունի: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է ընկալի այդ մեսիջը, որի հետ գուցե շատերը համաձայն չեն: Մենք տեսել ենք, որ ընտրությունները կեղծվում են, տեղի են ունենում պալատական հեղաշրջումներ: Հիմա Շանթը ճանապարհ է ցույց տալիս: Եթե համաձայն չեն, ուրեմն թող գտնեն այն լուծումները, այն ճանապարհը, որը կարող է երկրում փոփոխությունների հիմք դառնալ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Պետրոս Մակեյանը:

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ճամբարից հնչել են կարծիքներ, որ բռնությունը ծնում է բռնություն, ասել է թե՝ դատապարտելի են այդ քայլերը:

«Իշխանության հայտարարությունը հասկանալի է, իսկ այն մարդիկ, որոնք ներկայանում են ընդդիմադիր և նույն բովանդակության հայտարարություններ անում, ավելի վատն են: Կարծում եմ, որ այդ մարդիկ իրավունք չունեն քննադատելու իշխանության արած ընտրակեղծիքները, որովհետև այդպիսով պաշտպանում են նրանց քայլերը»,- ասաց Պետրոս Մակեյանը: Նա կարծում է, որ Շանթը կատարել է Հայաստանում տիրող իրավիճակին ադեկվատ քայլ, և այն անպայման կունենա իր հետևանքները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ